Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանը 4 տարով զրկվել է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Ռուսաստանը 4 տարով զրկվել է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից
09.12.2019 | 21:32

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն որոշել է 4 տարով զրկել Ռուսաստանի Դաշնությանը միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Որոշումը միաձայն է կայացվել:

Reuters-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի մարզիկները զրկվում են օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Որոշման պատճառը Մոսկվայի Հակադոպինգային լաբորատորիայի կողմից միջազգային գործակալությանը շարունակաբար խեղաթյուրված տվյալներ ներկայացնելն է:


Անցած տարի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը վերացրեց ռուսական RUSADA հակադոպինգային ընկերության վրա 3 տարվա պատժամիջոցը՝ պայմանով, որ Ռուսաստանը ներկայացնի 2012-2015-ին դոպինգային ուսումնասիրությունների տվյալները և օրինակները: Նոյեմբերին WADA-ի կոմիտեն հայտնեց, որ Մոսկվայի լաբորատորիայից հունվարին ստացված տվյալների մեջ կեղծիքներ են հայտնաբերվել, և Ռուսաստանին պատժելու առաջարկներ ներկայացրեց:

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ